Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Կական հայտարարել է, որ չի հեռանա «արքայական ակումբ»-ից ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ:
«Ես պայմանագիր ունեմ «Ռեալ»-ի հետ: Թիմի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնել է այլ մասնագետ:
Մենք Անչելոտիի հետ զրույց ենք ունեցել, և ես որոշել եմ շարունակել կարիերաս «արքայական ակումբ»-ում»,- Կակայի խոսքը մեջբերում է Goal. com-ը:







































