Պաշտպան Կոլո Տուրեն մեկնաբանել է իր տեղափոխությունը «Լիվերպուլ»:
«Շատ կարևոր իրադարձություն է ինձ համար: Առաջին հերթին այն պատճառով, որ ես տեղափոխվել եմ Անգլիայի լավագույն ակումբներից մեկը:
Կարևոր էր շարունակել ելույթներս Անգլիայում` «Մանչեսթեր Սիթի»-ից հեռանալուց հետո: Ինձ համար մեծ պատիվ է հանդես գալ «Լիվերպուլ»-ի կազմում: Ես ընտրել եմ «Լիվերպուլ»-ը` ակումբի պատմության, թիմային ոգու և այն մարդկանց համար, ովքեր այստեղ են»,- ասել է Տուրեն:





































