Չեմպիոնների Լիգայի գավաթի 2013/14թթ խաղարկության որակավորման առաջին փուլում Գյումրու «Շիրակ»-ը սեփական հարկի տակ ընդունել էր Սան Մարինոյի «Տրե Պենե»-ին:
Հայաստանի գործող չեմպիոնը «Քաղաքային» մարզադաշտում 3 անպատասխան գնդակ ուղարկեց հակառակորդի դարպասը: «Շիրակ»-ի կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ Իսմաիլ Ֆոֆանա Բեկոն:
«Շիրակ» – «Տրե Պենե»՝ 3:0
1:0, 2:0, 3:0 Ֆոֆանա Բեկո (36′, 55′, 64′)







































