Եվրոպայի լիգայի գավաթի խաղարկության որակավորման մրցաշարի առաջին տուրի «Փյունիկ»-«Եվրոպա» պատասխան հանդիպումից առաջ տեղի է ունեցել Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության բրոնզե մեդալակրի գլխավոր մարզիչ Սարգիս Հովսեփյանի հանդիպումը լրագրողների հետ: Մասնագետը հայտարարել է, որ հայկական ակումբն այս խաղում ամեն ինչ անելու է հաջողության հասնելու համար:
«Մենք կոպիտ սխալներ թույլ տվեցինք: Թիմը այնքան էլ պատրաստված չէր այս ամենին:Բաց թողած գնդակներից հետո չկարողացանք հետ բերել կորցրածը:
Պատասխան հանդիպման ընթացքում մեզնից ակնկալեք միմիայն հաղթանակ: Մենք անընդմեջ գրոհելու ենք և հատուկ հանձնարարություն եմ տվել եզրային պաշտպաններին միանալ գրոհներին»,- նշել է Սարգիս Հովսեփյանը:
Հավելենք, որ «Փյունիկ »-«Եվրոպա» հանդիպումը տեղի է ունենալու հուլիսի 7-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում և սկսվելու է Երևանի ժամանակով ժամը 19:00-ին:





































