Այսօր Գերմանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Մարիո Գյոտցեն ներկայացվեց որպես Մյունխենի «Բավարիա»-ի ֆուտբոլիստ:
Հիշեցնենք, որ Գյոտցեն «Բավարիա» է տեղափոխվել Դորտմունդի «Բորուսիա»-ից: Կիսապաշտպանն իր նոր ակումբում հանդես է գալու 19 համարի մարզահագուստով, որը ժամանակին կրել է հանրահայտ հարձակվող Քրիստիան Յանկերը:
Գյոտցեն Բունդեսլիգայի նախորդ մրցաշրջանում «Բորուսիա»-ի կազմում մասնակցել է 28 հանդիպման և խփել 10 գոլ, կատարել 9 գոլային փոխանցում:







































