Հայտնի արգենտինացի մարզիչ Մարսելո Բիելսան կարող է ստանձնել Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը:
Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիան տեսնում է Բիելսային Խերարդո Մարտինոյի փոխարեն, ով հրաժարվեց գլխավորել հավաքականը «Կոպա Ամերիկա»-ում կրած պարտությունից հետո:
Հիշեցնենք, որ Մարսելո Բիելսան, ում անունը վերջին շրջանում ԶԼՄ-ները կապում են իտալական «Լացիո» – ի հետ, գլխավորել է Արգենտինայի հավաքականը 1998 – 2004 թվականներին:









































