Տեխասի նահանգի Հյուսթոն քաղաքում անհայտ անձինք հարձակվել և հրազենից արձակած կրակոցով վիրավորել են մզկիթ այցելած բժշկին՝ գրում է Reuters-ը:
Ոստիկանության հաղորդագրության համաձայն՝ երեք չարագործներ դիմակներով հարձակում են գործել մահմեդական բժիշկ Արսլան Թաջամուլի վրա:
Բժիշկը հրազենային երկու վնասվածք է ստացել: Հարձակում գործած մարդիկ փախել են դեպքի վայրից:
Ավելի վաղ տեղեկացվել էր, որ Ավստրալիայի Պերտ քաղաքում մզկիթում անցկացվող ծիսակարգի ժամանակ պայթյուն է որոտացել:










































