Անգլիական «Տոտենհեմ»-ի գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը շարունակում է հետաքրքրվել Իսպանիայի գործող չեմպիոն Դավիդ Վիլյայի ծառայություններով:
Հարձակվողը չի ցանկանում մնալ «Բարսելոնա»-ում, քանի որ տեղ չունի թիմի հիմնական կազմում: Ըստ բրիտանական ԶԼՄ-ների՝ «Տոտենհեմ»-ը պատրաստ է Վիլյայի տրանսֆերի դիմաց վճարել 8-10 մլն եվրո:
Marca-ի փոխանցմամբ՝ Վիլաշ-Բոաշը հեռախոսացրույց է ունեցել հարձակվողի հետ և անձամբ վարել բանակցությունները:






































