MLS-ի առաջնության հերթական տուրում «Ռեալ Սոլթ Լեյք»-ը սեփական հարկի տակ ընդունել էր «Դի Սի Յունայթեդ»-ին: Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի` 1:1 հաշվով:
Խաղի 57-րդ րոպեին գոլի հեղինակ է դարձել տանտերերի հարձակվող Խուան Մարտինեսն, ով գոլային փոխանցում է ստացել Յուրա Մովսիսյանից: Հյուրերը հավասարեցրել են հաշիվն ավելացված ժամանակում:
Հիշեցնենք, որ երկրպագուների քվեարկության արդյունքում Յուրա Մովսիսյանը ճանաչվել է MLS-ի հունիս ամսվա լավագույն խաղացող:









































