ՊՍԺ-ի նախկին հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, ով պաշտոնապես դարձել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ֆուտբոլիստ, կարծիք է հայտնել, որ իր շնորհիվ Ֆրանսիայի առաջնությունն ավելի հեղինակավոր է դարձել:
Փարիզյան ակումբի կազմում Իբրահիմովիչը հանդես է եկել 2012 թվականից` մասնակցելով 180 հանդիպումների և դառնալով 156 գոլի հեղինակ:
«Ֆրանսիայի առաջնությունից մեծ սպասելիքներ չունեի: Այն չէր համապատասխանում իմ մակարդակին: Դա իրականություն է: ՊՍԺ տեղափոխվեցի և նպաստեցի, որպեսզի Ֆրանսիայի 1-ին Լիգան ավելի հեղինակավոր դառնա: Ոչ ոք չի կարող գերազանցել ինձ այդ հարցում»,- Goal-ը մեջբերում է Իբրահիմովիչի խոսքերը:







































