Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ «Եվրատեսիլ»-ում բելառուս երգչուհու անհաջողությունը ոչ այլ ինչ է, քան Արևմուտքի կողմից կիրառված քաղաքական մեթոդ:
«Այո, մենք նրանց դուր չենք գալիս, որովհետև նրանք ի դեմս մեզ մրցակիցների են տեսնում: Նրանք հետագայում էլ են խեղդելու, և խեղդելու՝ բոլոր ուղղություններով: Խեղդելու են «Եվրատեսիլ»-ում` այնպես, ինչպես երեկ այդ աղջնակին»,- այսօր ասել է Լուկաշենկոն:
«Ամեն ինչ համընկավ` երգի կատարումը բեմի վրա, դեմքը, երգը: Բայց նա երգեց Բելառուսի հիմնը: Իսկ ինչպե՞ս Բելառուսի հիմնը կթողնեին առաջ: Այդ պատճառով մեզ սեղմում են, կճնշեն նաև այստեղ», ասել է Բելառուսի նախագահը:
Տեղեկացնենք, որ երեկ Բելառուսը ներկայացնող Անաստասիա Վիննիկովան «Եվրատեսիլ-2011»-ին ներկայացրել է I Love Belarus երգը, սակայն դուրս է մնացել մրցույթից` չանցնելով եզրափակիչ: