Մեծ Բրիտանիայում նեոնացիստական National Action միությունը անցկացրել է «Միսս Հիտլեր-2016» գեղեցկության մրցույթը՝ գրում է Yahoo!-ն։ Հաղթող է դարձել Շոտանդիայի բնակչուհին, որը ուլտրաաջ A-Bus-Full-of-Retards շարժման ակտիվիստ է։
Թե որտեղ է անցկացվել մրցույթը, և ինչ պարամետրերով են ընտրվել եզրափակչի մասնակիցները՝ չի հաղորդվում։ National Action-ում հայտարարել են, որ միջոցառումը կազմակերպել են իրենց համոզմունքների ժողովրդականացման համար։
Բրիտանացի հրեաների ներկայացուցիչների խորհրդում մրցույթն անվանել են «հավանաբար ամենաանճոռնին երբևէ անցկացված գեղեցկության մրցույթներից»։














































