Կոնֆեդերացիաների գավաթի 2013 թվականի խաղարկության «Ոսկե խաղակոշիկ»-ը ստացել է Իսպանիայի հավաքականի հարձակվող Ֆերնանդո Տորեսը: «Արծաթե խաղակոշիկ»-ը նվաճել է բրազիլացի Ֆրեդը, իսկ «Բրոնզե խաղակոշիկ»-ը` Նեյմարը:
Տորեսը և Ֆրեդը 5-ական գոլ են խփել և 1-ական գոլային փոխանցում կատարել: Սակայն առավելություն է տրվել իսպանացուն, քանի որ նա ավելի քիչ ժամանակ է անցկացրել խաղադաշտում: Նեյմարն իր ակտիվում չորս գոլ և երկու գոլային փոխանցում ենք կատարել:
Նեյմարը ստացել է նաև «Ոսկե գնդակ»-ը, որպես մրցաշարի լավագույն խաղացող: Երկրորդ մրցանակը ստացել է Ինյեստան, երրորդը` Պաուլինյոն: Լավագույն դարպասապահ է ճանաչվել Ժուլիո Սեզարը:







































