«Մուսուլման եղբայրներ» շարժման երիտասարդ անդամները, որոնք շրջափակված են մնացել կազմակերպության Կահիրեի շտաբ-գրասենյակում, երկուշաբթի առավոտյան դիմել են Եգիպտոսի ԱԳՆ ՝ օգնության կոչով: Այս մասին հաղորդում է «Ալ-Մասրի ալ-Յոում»-ը:
Եգիպտոսի նախագահ Մուհամմադ Մուրսիի հարյուրավոր հակառակորդներ կիրակի երեկոյան շրջափակել են իսլամական շարժման գլխավոր գրասենյակը Կահիրեի Մուքաթամ թաղամասում և դյուրավառ հեղուկով շշեր նետել շենքի վրա:
Շինությունում գտնվող մարդիկ կիրառել են հրազեն:







































