Եթե հայտնի Բարբի տիկնիկն իսկական կին լիներ, ապա նա չէր կարողանա քայլել և նույնիսկ գլուխը վեր բարձրացնել: Փորձագետները հաշվարկել են, որ նրա պարամետրերը բացարձակապես համատեղելի չեն կյանքի հետ, հաղորդում է raut-ը:
Տիկնիկի գլուխը 5սմ-ով ավելի մեծ է, իսկ պարանոցը երկու անգամ ավելի երկար ու 15 սմ-ով ավելի բարակ նորմայից: Ստացվում է, որ նա ֆիզիկապես ի վիճակի չէր լինի բարձրացնել գլուխը:
Նրա 40սմ իրանը 10 սմ ավելի քիչ է գլխի ծավալից: Արդյունքում նրա մարմինը կկարողանար տեղավորել միայն լյարդի կեսը և մի քանի սմ աղիք: 8 սմ-ոց դաստակը նրան հնարավորություն չէր տա զբաղվել որևէ ծանր աշխատանքով:
ԱՄՆ-ի հոգեբանական կենտրոնի փորձաետները անհանգստացած են այն փաստով, որ ավելի քան 50 տարի Բարբին օգտագործվում է որպես առաջնային մոդել աղջիկների համար:
Հատկանշական է, որ 1998 թ. Բարբիի չափսերը մեծացվել են, իսկ կուրծքն ավելի փոքր են դարձրել, որպեսզի նրա մարմինն ավելի իրական դառնա: Սակայն դա էլ չի օգնել։ Շարունակում են մնալ բազմաթիվ գործոններ, որոնք թույլ չէին տա նման կազմվածք ունեցող կնոջը գոյատևել։










































