Բրիտանացի բժիշկները, վերլուծելով 128 մարդու մասնակցությամբ 33 ուսումնասիրության ադյունքները, եկել են այն եզրակացության, որ պարբերաբար բանան օգտագործելը կաթվածի հավանականությունը նվազեցնում է 24 %-ով:
Դա բացատրվում է բանանում մեծ քանակով կալիումի առկայությամբ: Կալիումը հանքային նյութ է, որը հարկավոր է արյան ճնշումը կարգավորելու համար, փոխանցում է Kedem-ը:
Ավելի վաղ կարծիք կար, որ տարեց մարդիկ չպետք է բանան ուտեն, քանի որ կալիումը կարող է վատ անդրադառնալ նրանց երիկամների վրա: Սակայն խնդիրը մանրամասն ուսումնասիրելուց հետո պարզվել է, որ կալիումը չի վնասում երիկամները, և բանանն անվտանգ է ցանկացած հասակում:
Բանանը նվազեցնում է նաև աղի օգտագործումը: Հաճախակի բանան օգտագործելու դեպքում կանհետանա չիփսեր, համբուրգերներ կամ այլ աղի և ճարպոտ սննդամթերքներ ուտելու անհրաժեշտությունը:









































