Ավարտվել են՝ Իսրայելի ու Պաղեստինի իշխանությունների հետ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի բանակցությունները:
Քերին Թել Ավիվից թռչելուց առաջ հայտարարել է, թե Իսրայելի ու Պաղեստինի միջև խաղաղ բանակցությունների համար դեռ «ոչ մեծ աշխատանք» կա անելու, գրում է Reuters-ը: ԱՄՆ պետքարտուղարը հավելել է, թե մոտ ապագայում ինքը մտադիր է այցով վերադառնալ տարածաշրջան՝ շարունակելու աշխատանքները պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման ուղղությամբ:
Քերիի խոսքերով՝ կողմերը հասել են «իրական առաջընթացի», շատ տարաձայնություններ հաջողվել է հարթել։











































