Ռուսաստանը ԵԱՏՄ-ի և Չինաստանի միջև առևտրատնտեսական համագործակցության մասին բանակցությունները համարում է առաջին քայլ դեպի մեծ եվրասիական գործընկերության ձևավորում՝ ԵԱՏՄ երկրների, ԱՊՀ այլ երկրների, Չինաստանի, Հնդկաստանի, Պակիստանի և հետագայում նաև Իրանի մասնակցությամբ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ փոխանցում է RIA Novosti-ն։
Հունիսի վերջին ավելի վաղ Չինաստան Պուտինի այցի ընթացքում կողմերը ստորագրել էին հայտարարություն բանակցային գործընթացի մեկնարկի մասին՝ ուղղված ԵԱՏՄ-ի և Չինաստանի միջև առևտրատնտեսական համաձայնագրի մշակմանը։
«Հավելեմ, որ այդ գաղափարն աջակցություն է ստացել նաև Հարավարևելյան Ասիայի առաջնորդների կողմից Սոչիում կայացած ԱՍԵԱՆ-ի մայիսյան գագաթնաժողովում»,- ասել է Պուտինը՝ ելույթ ունենալով Ռուսաստանի դեսպանների և մշտական ներկայացուցիչների հանդիպմանը։











































