Վրաստանը պատրաստվում է Ձմեռային օլիմպիական խաղերի անցկացման համար առաջադրել Բակուրիանի քաղաքի թեկնածությունը:
Այս մասին հայտարարել է երկրի Ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Էմզար Զենաիշվիլին՝ «Օլիմպիադա. միասին դեպի մարզական հաղթանակներ» Մոսկվա-Թբիլիսի հեռուստակամուրջի ժամանակ:
«Խորհրդային ժամանակաշրջանում մի քանի անգամ կարծիք է հնչել, որ քաղաքացիները կցանկանային Օլիմպիական խաղերը տեսնել Բակուրիանիում: Վայրը հիացնում է իր գեղեցկությամբ: Այնտեղ էր գտնվում աշխարհի լավագույն լեռնադահուկային կենտրոններից մեկը»,- հայտարարել է Զենաիշվիլին:








































