Google Glass
43 գ քաշով սարքավորումն ավելի շատ ակնոցի է նման, բայց իրականում Android օպերացիոն համակարգով համակարգիչ է: Դուք կրում եք Google Glass-ը և վերին անկյունում տեսնում եք տեսագրություն: Սարքավորման օգնությամբ հնարավոր է ցանկացած տեղեկատվություն գտնել համացանցում, լուսանկարներ անել կամ տեսագրել: Google Glass-ի աշխատանքի համար համացանց է հարկավոր, որը կարելի էստանալ Wi-Fi-ի միջոցով:
Google Glass-ը դեռևս հնարավոր չէ գնել: Բոլոր սարքավորումները գտնվում են արտադրողի մոտ: Դրանցից ունեն մի քանի լրագրողներ։ Մեծ ցանկության դեպքում այն հնարավոր է ձեռք բերել «սև շուկայում»՝ 6 հզ. դոլարով: Ընկերությունը խոստացել է, որ ակնոցը վաճառքում կհայտնվի 2013-ի վերջին 2014-ի սկզբին:
Jawbone Up
Այսօր գոյություն ունեն համակարգիչների այլ տարբերակներ, որոնք այնքան արդյունավետ չեն, ինչքան Google Glass-ը: Օրինակ, Jawbone-ը թողարկել է Up թևնոցը, որը հսկում է ձեր քունը, շարժումները և սնունդը, հետո դրա հիման վրա խորհուրդներ է տալիս, թե ինչ է հարկավոր ձեզ անել կյանքն ու առողջությունը բարելավելու համար: Թևնոցը միացվում է Android կամ iOS օպերացիոն համակարգով սմարթֆոնին և համապատասխան ծառայության միջոցով ցույց է տալիս ձեզ հարկավոր տեղեկությունը:
Sony SmartWatch
Ըստ էության, դա ձեռքին կապվող էկրան է և Android-ով սմարթֆոնի հեռակառավարման վահանակ, որը կարողանում է անել այն ամենը, ինչ սմարթֆոնը, միայն թե դրա էկրանը 1,5 դյույմ է և տարբերվում է նրանով, որ այն հարկավոր չէ հանել գրպանից, զանգ կատարել, եղանակը դիտել, հաղորդագրություն ուղարկել և այլ գործողություններ իրականացնել:









































