Արգենտինացի հարձակվող Կարլոս Տևեսը, ով «Մանչեսթեր Սիթի»-ից տեղափոխվել է Թուրինի «Յուվենթուս», հայտարարել է, որ ցանկանում է նույն թիմում խաղալ Լիոնել Մեսսիի ու Ուեյն Ռունիի, ոչ թե Քրիշտիանու Ռոնալդուի հետ:
«Լավագույն ֆուտբոլիստների եռյակում ենք ես, Ռունին ու Մեսսին` առանց Ռոնալդուի: Երիտասարդները երազում են նմանվել Մեսսիի ու Ռունիի պես ֆուտբոլիստների: Կցանկանայի նույն թիմում խաղալ նրանց հետ»,- Tuttosport-ի հետ զրույցում հայտարարել է Տևեսը:
Հիշեցնենք, որ հգարձակվողի` թուրինյան նակումբի հետ կնքած պայմանագրի ժամկետը լրանում է 2016թ.:









































