Sunday, 28 04 2024
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասվածք է ստացել
Ինքնաթիռում լարված իրավիճակ էր, միջամտեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը. Կամո Թովմասյանը մանրամասներ է ներկայացնում WizzAir-ի թռիչքից
Համալրման բաժանմունքի պետի պաշտոնակատարի անփութության հետևանքով՝ երկու զինծառայող ժամկետից շուտ է զորացրվել
Կամրջից Ազատ գետն ընկած ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է
23:00
Բայդենը և Նեթանյահուն քննարկել են հրադադարի շուրջ ընթացող բանակցությունները
«Ադրբեջանի և Հայաստանի միջև սկսվել է սահմանագծման գործընթացը»․ Ալիևի գրասենյակ
Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենան բախվել է արգելապատնեշին
22:15
Բլինքենն Ալիևին կոչ է արել ազատել անարդարացիորեն ձերբակալվածներին
Սահմանազատման շուրջ իրավիճակը ռետրո է. կրկնվում է այն, ինչ Ստեփանակերտում էր
21:45
«Պետք է աջակցենք Կիևին այնքան ժամանակ, մինչև Պուտինը որոշի դադարեցնել պատերազմը»․ Բորել
Ե՞րբ է մերժվում կենսաթոշակ նշանակելը
Հայաստանում ռուսական գործակալ չեն բռնել. պատասխանատուն իշխանությունն է
Ադրբեջանցի քառասունչորս պաշտոնյա ամերիկյան «պատժամիջոցային ցուցակում» է. Ալիեւը խստացնում է «ազատագրված տարածքներ այցի» ռեժիմը
Աշխատանքներին ներգրավվել են 2 ավտոկռունկ և 1 թրթուրավոր տեխնիկա․ ՆԳՆ ՓԾ
Ե՞րբ կավարտվեն պարապմունքները դպրոցում․ նախարարի հրամանով սահմանվել է Վերջին դասի օրը
Փաշինյանը և Բլինքենը քննարկել են երկկողմ հարաբերություններին, Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Վահագն Մախսուդյանը 2 ամսով կալանավորեց
Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժածներին նվերներ ու ծաղիկներ է տարել
Ինչու չեղարկվեց Ռեջեփ Էրդողանի՝ ԱՄՆ այցը
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կատարի ներդրումային գործակալության ներդրումների հարցով փոխտնօրենի հետ
Պարզվում են իրանական ավտոբուսի 5 մարդու կյանք խլած վթարի հանգամանքները․ վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել
ՀՀ և Կատարի ԱԳ նախարարները հատուկ ուշադրություն են դարձրել տարածաշրջանային փոխկապակցվածության հարցերին
Լեոն եւ Թումանյանը հայ առաջին սորոսականնե՞րն էին
Հայտնի են Պուտինի երդմնակալության օրն ու ժամը
ՀՀ-ի և Արևմուտքի շահերն ամբողջովին համընկնում են. սրա շնորհիվ ունենք արտաքին հաջողություններ
Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհին ՃՏՊ-ի հետևանքով երկու մարդ է տուժել
Կողմ եմ, բայց ոչ՝ անվտանգության հաշվին. ադրբեջանական գազ կարելի է գնել լուրջ երաշխիքների դեպքում
Որտե՞ղ է Մոսկվան հայ-ադրբեջանական սահմանին «մի ամբողջ շարք անկլավներ» տեսնում
Ալեն Սիմոնյանը արձակուրդ է մեկնում

Հասարակական ակտիվության և քաղաքացիական հասարակության էվոլյուցիայի խնդիրը

Կրթական համակարգը ցանկացած պետության, ցանկացած հասարակության համար գերկարևոր բաղադրիչ է և այդ առումով դրա շուրջ ծավալված քննարկումները գեներացնելն ու զարգացնելը կարող են գործնական լուրջ նշանակություն ունենալ ընդհանրապես երկրի իրավիճակի վերափոխման տեսանկյունից: Բանն այն է, որ այսօր կրթական համակարգը գտնվում է ծայրահեղությունների մեջ: Մասնավորապես` ի՞նչ հրապարակային, ռացիոնալ, խորը և ապագային միտված առաջարկներ են եղել մինչև հիմա կրթական համակարգի բարեփոխման հետ կապված: Գրեթե ոչ մի:

Վերջին տարիներին ավելի հաստատվեց այն պնդումը, որ Հայաստանի Հանրապետության թիվ մեկ խնդիրը քաղաքացիական գիտակցություն և արժեհամակարգ ձևավորելն է, որի սաղմերը պետք է դնել դպրոցից, հանրակրթությունից, որպեսզի դրանք հետագայում դառնան բավական լրջորեն արմատավորված արժեքներ և մտածողություն:

Ավելորդ է ասել, որ ներկայիս հանրակրթական համակարգը, իր ուսուցչական և նույնիսկ մեթոդական առանձին բացառություններով հանդերձ, հիմնականում և թերևս կարելի է ասել ամբողջությամբ հակասում է քաղաքացիական գիտակցությանն ու մտածողությանը: Այլ կերպ ասած` Հայաստանի հանրակրթական համակարգն այսօր հակադրության մեջ է թե՛ հանրության, թե՛ Հայաստանի ապագայի հետ: Հետևաբար, շատ կարևոր է, որ հասարակությունը, կամ դրա այն ակտիվ մասը, կարողանա խորացնել իր հիմքը, լայնացնել իր բովանդակային հարցադրումների շրջանակը և հնարավորինս սահուն կերպով վերածվել կրթական համակարգի բարեփոխման խնդիրները բարձրացնող հանրային լայն շարժման: Այդ խնդիրը գործնականում անմիջականորեն շոշափում է հարյուր հազարավոր քաղաքացիների անմիջական շահը, որոնց երեխաները սովորում են ներկայիս հանրակրթական դպրոցներում, և որոնք անմիջականորեն իրենց մաշկի վրա են զգում հանրակրթական համակարգի հակաքաղաքացիական էության ծանրությունը: Այսինքն` կրթական համակարգի այդ խնդիրների շուրջ ծավալվելիք շարժումը կարող է ունենալ պոտենցիալ շահառուների հսկայական բանակ:

Անշուշտ, հայաստանցիների զգալի մասը գերադասում է դժգոհել նեղ շրջանակում` անձնական խոհանոցից ոչ լայն: Իսկ ահա հանրակրթական համակարգի խնդիրների վերաբերյալ պահանջների դեպքում այդ տարրը կա, հետևաբար առաջանում է նաև հասարակական շարժման ավելի լայն արձագանքի և ավելի ընդգրկուն ու ազդեցիկ դառնալու ռեալ հնարավորություն: Համենայնդեպս, երևի թե փորձել, այդուհանդերձ, արժե:

Ընդ որում` հարկ է երևի թե հստակեցնել, որ արժե փորձել ոչ միայն այն պատճառով, որ դա քաղաքացիական առաջացած ակտիվությունն ընդլայնելու հնարավորություն է, այլ որովհետև իսկապես կարևոր է կրթական համակարգի բարեփոխումներին ուղղված լուրջ շարժման ծավալումը, որպեսզի այդ համակարգը ադեկվատ դառնա Հայաստանի ներկայիս իրականությանը, դրանում առկա խնդիրներին և ապագայից եկող մարտահրավերներին: Դա ռազմավարական խնդիր է, որը պետք է դեռ վաղուց իր առաջ լրջորեն դրած լիներ իշխանությունը: Բայց ակնհայտ է, որ իշխանությանը կրթական համակարգը արդեն շատ երկար ժամանակ է, որ հետաքրքրում է զուտ փողի համար, կամ էլ որպես կուսակցական կամ խմբակային իշխանա-քաղաքական շահի սպասարկման գործիք:

Հետևաբար, արդեն ժամանակն է, և գուցե նույնիսկ ուշացած, որ հանրակրթական համակարգի բարեփոխման խնդիրը լայն ընդգրկումով և կոնկրետ ձևակերպումներով բարձրացնի հասարակությունը:

Լուսանկարը` PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում