Թուրքական Cumhuriyet թերթի փոխանցմամբ, Ստամբուլի դատարանն արդարացրել է լրագրողներ Ահմեդ Շըքին և էրթուղրուլ Մավիօղլուին: Վերջիններս ձերբակալվել էին «էրգենեկոն» ահաբեկչական կազմակերպության գործով: Նրանց սպառնում էր 3 տարվա ազատազրկում:
Հիշեցնենք, որ Ահմեդ Շըքի «Իմամի բանակը» խորագրով գրքի հրատարակումից առաջ` մարտի վերջերին, կրկնակի խուզարկություն էր անցկացվել Ստամբուլի «Իթհաքի» հրատարակչատանը`փորձելով կանխել գրքի հրատարակությունը:
Այդ կապակցությամբ թուրքական ընդդիմության առաջնորդ, Ժողովրդա-հանրապետական կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարել էր, որ այսպիսի բաներ չեն գրանցվել անգամ Հիտլերի ու Մուսոլինիի ժամանակներում: