Այն բանից հետո, երբ Windows 8-ը պաշտոնապես համարվեց ձախողված, նրան փոխարինելու համար ստեղծեցին նոր՝ կատարելագործված օպերացիոն համակարգը:
Microsoft-ի գլխավոր տնօրեն Սթիվ Բալմերը հայտարարել է, որ ընկերությունը ներկայացրել է Windows 8.1-ի արդիականացված օպերացիոն համակարգը, որտեղ վերադարձել է Start կոճակը:
Հենց այդ կոճակի բացակայությունն էր համարվում Windows 8-ի գլխավոր թերությունը:
Նոր տարբերակում այդ գործառույթը հայտնվում է, երբ օգտատերը տեղափոխում է մկնիկը էկրանի ներքևի ձախ անկյուն:
Այնուհետև օգտատերը դասական ինտերֆեյսից կարող է տեղափոխվել նոր ինտերֆեյս, որը հարմարեցված է բջջային հեռախոսների համար:







































