Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Կոզակը չի բացառում Թուրքիա ռուսաստանցիների զբոսաշրջային այցերի վերսկսումը և թուրքական շինարարական ընկերությունների աշխատանքների վրա դրված սահմանափակումների վերացումը:
Պատասխանելով լրագրողների համապատասխան հարցին՝ Կոզակը հայտարարել է. «Ամեն ինչ հնարավոր է»:
Ավելի վաղ «Ռոստուրիզմը» ռուսական տուրօպերատորներին խորհուրդ է տվել դադարեցնել Թուրքիա զբոսաշրջային ուղեգրերի վաճառքը, ինչպես նաև զբոսաշրջիկներին այդ երկիր ուղիղ կամ երրորդ երկրով ուղարկելը:









































