Monday, 13 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

ԵՄ-ն ողջունում է քաղաքական զարգացումները Հայաստանում

Մայիսի 12-ին Վիեննայում ԵԱՀԿ Մշտական խորհրդում Եվրոպական միությունը հայտարարություն է տարածել Հայաստանում տեղի ունեցած վերջին զարգացումների վերաբերյալ, որում ասվում է.

1. Եվրոպական Միությունը արձանագրում է Հայաստանում տեղի ունեցած վերջին դրական քաղաքական զարգացումները: Եվրոպական միությունը, մի շարք առիթներով, մտահոգություններ է հայտնել երկրում հավաքների ազատության առնչությամբ: Այդ կապակցությամբ, մենք ողջունում ենք այն փաստը, որ երկար տարիների ընթացքում առաջին անգամ քաղաքական ընդդիմությանը ապրիլի 28-ին թույլ տրվեց հանրահավաք անցկացնել Ազատության հրապարակում: Հուսով ենք, որ հանրահավաք անցկացնելու հետագա դիմումները կարժանանան նույն արձագանքին: Այս հանրահավաքի ընթացքում պահպանվեց կարգ ու կանոնը` ինչը, ըստ ամենայնի, արդյունք էր իրավապահ մարմինների և ընդդիմադիր խմբերի միջև արդյունավետ համագործակցության: Հաշվի առնելով, որ 2012 թ. Հայաստանում մեկնարկելու է նոր ընտրաշրջանը, հատկապես կարևորում ենք հավաքների ազատության հարգումը:

2. Եվրոպական միությունը նաև ողջունում է նախագահ Սարգսյանի ապրիլի 20-ի հայտարարությունը, որում կոչ է արվում ավելի մանրակրկիտ հետաքննություն անցկացնել 2008 թ. մարտյան բռնի դեպքերի առնչությամբ: Այդ նույն համատեքստում ողջունում ենք, որ վերջին շաբաթների ընթացքում այդ դեպքերից հետո դատապարտված և կալանավորված երեք ընդդիմադիր ակտիվիստներ` Հարություն Ուռուտյանը, Ռոման Մնացականյանը և Արամ Բարեղամյանը, վաղաժամ ազատ են արձակվել: Կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին շտապ ազատ արձակել մնացյալ բոլոր ակտիվիստներին: Եվրոպական Միությունը կարծում է, որ 2008 թ. մարտյան բռնի դեպքերի մանրակրկիտ հետաքննությունը և այդ դեպքերի առնչությամբ ձերբակալված բոլոր անձանց ազատ արձակումը կօգնեն Հայաստանի իրական առաջխաղացմանը:

3. Վերջապես, Եվրոպական Միությունը ցանկանում է ևս մեկ անգամ հաստատել կարևորությունը, որ տրվում է Հայաստանի հետ հարաբերությունների ակտիվացմանը, և հորդորում է Հայաստանի կառավարությանը լիարժեքորեն օգտվել Արևելյան գործընկերության ու Եվրոպական հարևանության քաղաքականության ընձեռած հնարավորություններից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում