La Gazzetta dello Sport-ի տեղեկությունների համաձայն`Մախաչկալայի «Անժի»-ի ղեկավարությունը հետաքրքրված էր «Միլան»-ի և Իտալիայի հավաքականի հարձակվող Ստեֆան Էլ Շարավիի ծառայություններով:
20-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց ակումբը պատրաստ էր վճարել անհրաժեշտ գումարը, սակայն բանակցություններն ընդհատվել են սկզբնական փուլում, քանի որ Էլ Շարավին չի ցանկացել հանդես գալ Ռուսաստանի Պրեմիեր Լիգայում:
Հիշեցնենք` հարձակվողի իրավունքների ձեռքբերման հավակնորդ են նաև «Մանչեսթեր Սիթի»-ն և ՊՍԺ-ն: Նախորդ մրցաշրջանում Էլ Շարավին 45 հանդիպում է անցկացրել «Միլան»-ի կազմում և 18 գոլ հեղինակել:








































