Իտալիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոն գովեստի խոսքեր է հղել Իսպանիայի ընտրանու հասցեին։ Կապելոն կարծում է, որ Վիսենտե դել Բոսկեի սաները լավագույն խաղն են ցուցադրում «Եվրո-2016»-ում։
«Իսպանիայի հավաքականը շատ ուժեղ թիմ է։ Ինձ հիացնում է նրանց խաղը։ Նրանք լավագույնն են «Եվրո-2016»-ում։ Չնայած՝ ինձ շատ էր դուր գալիս նաև Խորվաթիայի հավաքականը։
Իսպանիայի հավաքականի խաղն իսկական կախարդանք է։ Նրանք ուժեղ ֆուտբոլիստներ, գերազանց մարզիչ և լավ երկրպագուներ ունեն»,- Կապելոյի խոսքերը մեջբերում է Marca-ն։
Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակչի շրջանակներում այսօր ուժերն են չափելու Իտալիայի և Իսպանիայի հավաքականները։







































