«Մանչեսթեր Յունայթեդ»-ը ցանկանում է ձեռք բերել «Տոտենհեմ»-ի ֆուտբոլիստ Գարեթ Բեյլի իրավունքները: Այդ մասին հայտնում է Daily Star-ը:
Դևիդ Մոյեսը հնարավոր է համարում ֆուտբոլիստի տեղափոխությունը, եթե Անգլիայի չեմպիոնները կարողանան ակումբ վերադարձնել Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուին, ում ծառայություններով հետաքրքրված են նաև ՊՍԺ-ն և «Մոնակո»-ն:
Միաժամանակ Բեյլի տրանսֆերը ձեռք բերելու համար «կարմիր սատանաներ»-ը պետք է պայքարեն «Ռեալ»-ի հետ: Հիշեցնենք` տեղեկությունների համաձայն` «արքայական ակումբ»-ը համաձայնեցրել է «Տոտենհեմ»-ի հետ Բեյլի տեղափոխության պայմանները և կվճարի նրա տրանսֆերի դիմաց 90 մլն եվրո:
Նախորդ մրցաշրջանում Բեյլը «Տոտենհեմ»-ի լավագույն ռմբարկու է ճանաչվել` հեղինակելով 26 գնդակ:










































