Blackberry սմարթֆոններն արտադրող Research in Motion ընկերությունը հայտնել է գարնան 3 ամիսներին 84 մլն դոլարի կորստի մասին, հաղորդում է BBC-ն:
Իհարկե, այս տարվա վնասը զգալիորեն քիչ է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում կրած վնասը, որը կազմել էր 518 մլն դոլար: Դա կապված է այնպիսի խոշոր մրցակիցների հետ, ինչպիսին են Apple-ը և Samsung-ը:
Նոր սմարթֆոնների մատակարարումն ընդլայնվել է, սակայն ընկերությունը չի նշել, թե գարնանային եռամսյակի ընթացքում քանի նոր սարքավորում է վաճառվել:
RIM-ի բաժնետոմսերի արժեքը նվազել է 17 տոկոսով:











































