«Ռոմա»-ի նախագահ Ջեյմս Պալոտան չի բացառել, որ թիմի առաջատարներից մեկի` Դանիելե Դե Ռոսիի տրանսֆերը կարող է վաճառվել ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում: 29-ամյա կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված են Անգլիայի Պրեմիեր Լիգայի ակումբները:
«Ցանկացած ֆուտբոլիստի իրավունքներ կարելի է վաճառել կամ գնել»,- Sky Sports-ը մեջբերում է Պալոտայի խոսքը:
Ավելի վաղ Դե Ռոսիի ծառայություններով հետաքրքրված էին ՊՍԺ-ն, «Մանչեսթեր Սիթի»-ն և «Չելսի»-ն: Լոնդոնցիները պատրաստ էին 24 մլն եվրո վճարել Դե Ռոսիի տրանսֆերի դիմաց, սակայն«Ռոմա»-ն հրաժարվել է վաճառել ֆուտբոլիստի տրանսֆերը:










































