Հայտնի իտալացի հարձակվող Ալեսանդրո Դել Պյերոն չի տեղափոխվի «Այաչո»: Ֆրանսիայի առաջնության ակումբը հայտարարել է, որ չնայած սկզբունքային համաձայնության է հասել «Սիդնեյ»-ի 38-ամյա հարձակվողի հետ, սակայն Դել Պյերոյի տեղափոխությունը չի կայանա:
Ֆուտբոլիստը կշարունակի կարիերան Ավստրալիայում ընտանիքի պատճառով:
Հիշեցնենք` ավելի վաղ «Այաչո»-ն գլխավորել է Ֆաբրիցիո Ռավանելին: Նշվում էր, որ ակումբը ցանկանում էր ձեռք բերել նաև «Ֆիորենտինա»»-ի հարձակվող Լուկա Տոնիի իրավունքները:








































