«Եվրո 2016»-ի 1/8 եզրափակչի Գերմանիա – Սլովակիա խաղում ավարտվեց հանդիպման առաջին խաղակեսը:
Առաջին խաղակեսի ավարտից հետո դիմակայության հաղթողն է Գերմանիայի հավաքականը, որը 8-րդ րոպեին Բոատենգի և 43-րդ րոպեին Գոմեսի խփած գոլերի շնորհիվ հաղթում է սլովակներին 2:0 հաշվով:
Հիշեցնենք, որ հանդիպումը կայանում է Լիլ Մետրոպոլեի «Ստադ Պիեր Մարոյ» մարզադաշտում:








































