Նոր մրցաշրջանում Տիտո Վիլանովայի մարզչական շտաբում կընդգրկվի նաև «Ժիրոնա»-ի նախկին գլխավոր մարզիչ Ռուբին:
43-ամյա մասնագետի հետ կնքվել է մեկ տարվա պայմանագիր, որը ներառում է վերջինիս ժակետի երկարաձգման հնարավորությունը:
Անցած մրցարջանում «Ժիրոնա»-ն Ռուբիի գլխավորությամբ Սեգունդայում զբաղեցրել է 4-րդ տեղը, սակայն Պրիմիերայի ուղեգիր նվաճելու համար մղվող պայքարում զիջել է «Ալմերիա»-ին:
Մարզիչն իր պարտականությունները կստանձնի հուլիսի 15-ին:












































