Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի նորանշանակ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ցանկանում է ազատվել թիմի արգենտինացի ֆուտբոլիստ Մարկո Ռոխոյից:
Նշվում է, որ պորտուգալացի մասնագետը հետաքրքրված չէ Ռոխոյի ծառայություններով և արդեն իսկ տեղեկացրել է արգենտինացուն, որ նա տեղ չունի իր թիմում:
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում արդեն իսկ ձեռք է բերել Էրիկ Բայեին, ով, ամենայն հավանականությամբ, կփոխարինի Ռոխոյին:










































