Կուբայի իշխանությունները չեղյալ են հայտարարել Հավանայի դպրոցներում ավարտական քննությունների արդյունքները: Նրանք հայտնաբերել են, որ մաթեմատիկայի քննության ճիշտ պատասխանները վաճառվել են՝ հաղորդում է The Havana Times-ը:
Ինչպես պարզել է հետաքննությունը, նախապատրաստական կուրսերի երկու դասախոսներ ճիշտ պատասխանները վաճառել են բոլոր ցանկացողներին: Որոշ շրջանավարտներ ճիշտ պատասխանները վերավաճառել են այլ դպրոցականների:
Ներկայում ձերբակալված են երկու դասախոսներ: Երկրում ստուգում են մնացած ավարտական քննությունների արդյունքները: Մաթեմատիկայի նոր քննությունը նշանակվել է հուլիսի 1-ին:











































