Անգլիայի ազգային հավաքականի հարձակվող Հարի Քեյնը խոսել է Եվրոպայի ընթացիկ առաջնության ընթացքի մասին:
Անգլիացի ֆուտբոլիստի կարծիքով՝ իր հավաքականն ունի անհրաժեշտ ամեն ինչ, որպեսզի հաղթանակի հասնի «Եվրո 2016»-ում:
«Անգլիայի հավաքականն աշխարհի ուժեղագույն ընտրանիներից մեկն է: Մենք ոչ մի թիմից չենք վախենում: Ինչ վերաբերում է ինձ, ապա ես չեմ հոգնել և պատրաստ եմ օգնել թիմիս», – ասել է Քեյնը:









































