Հինգշաբթի թուրքական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև: Քաղաքական գործիչները քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը և պայմանավորվել են արաբական հանրապետությունում ճգնաժամի կարգավորման հարցում համագործակցել: Այդ մասին հաղորդել է Կրեմլի մամալո ծառայությունը:
«Զրույցի ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության հարցեր», -նշվել է Կրեմլի հաղորդագրության մեջ:
Նաև հաղորդվում է, որ երկու կողմերը բարձր գնահատական են տվել ռուս-թուրքական բազմակողմանի հարաբերություններին, այդ թվում՝ էներգետիկայի ոլորտում:
Կողմերը պայմանավորվել են իրար հետ հաճախակի կապ հաստատել:











































