Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն իր կարծիքն է հայտնել Իսպանիայի ընտրանու դեմ առաջիկա խաղի մասին, որը կայանալու է «Եվրո-2016»-ի 1/8 եզրափակիչում:
«Առաջիկայում Իսպանիայի հավաքականի դեմ խաղն է: Իհարկե, դժվար կլինի մրցակցել իսպանացիների հետ: Ինչպե՞ս կանգնեցնել Իսպանիայի հավաքականին:
Ես կախարդ չեմ, Լուսնից չեմ իջել: Բնականաբար, ջանք չենք խնայի: Բայց չեմ կարող երաշխավորել, որ կհաղթենք Իսպանիային: Այն ֆանտաստիկ թիմ է»,- ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը մեջբերում է Կոնտեի խոսքերը:



































