Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի փոխարտգործնախարար Վասիլի Նեբենզյան այսօր հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է Սոչիում երկկողմ բանակցություններ վարել Թուրքիայի արտգործնախարարի հետ, եթե նա դրականորեն պատասխանի խորհրդակցությանը մասնակցելու հրավերին:
«Մենք հրավիրել ենք բոլոր նախարարներին ու սպասում ենք բոլորին՝ ներառյալ Թուրքիայի և Ուկրաինայի արտգործնախարարները, սակայն դեռ պատասխան չենք ստացել: Ես կարծում եմ, որ հարցը կհստակեցվի այս շաբաթ, առավելագույնը՝ հաջորդ շաբաթ»,- ասել է նա:








































