Saturday, 06 06 2026
17:20
Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համար
Ռուս միլիարդատերերի ընդհանուր կարողությունը աճել է 22 մլրդով
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:50
Վեց երկիր վտանգի տակ է «Դատաստանի օրվա սառցադաշտի» հալման պատճառով. Daily Express
​«Գող Բջե»-ն հրահանգել է «Տեցիկ»-ին պատժել «Գոջո»-ին. քրեական հեղինակությունները ձերբակալվել են
16:30
Գերմանիայում աղքատության մակարդակը հասել է 16,1%-ի
Նվերներ՝ 18 տարեկանը լրացած ընտրողների համար
16:10
Միջաստղային գիսաստղում «այլմոլորակային ազդանշաններ» չեն հայտնաբերվել
Քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են 100-ից ավելի ընտրակաշառք տալու և ստանալու դեպքեր
15:50
Մերիլին Մոնրոյի իրերը վաճառվել են ավելի քան 2,5 մլն դոլարով
Այսօր մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրն է. ԿԳՄՍ նախարարը ծաղիկներ է խոնարհել նրա շիրիմին
15:30
Աճուրդում կներկայացվեն կայսերական ընտանիքի եզակի զարդեր
Որոշ ողորմելիներ մնացել են դիփֆեյքի և լռության օրվա խախտման հույսին. Վահագն Ալեքսանյան
15:10
«Աշխարհի վերջի» սառցադաշտի հալոցքը կարող է վտանգել 6 երկիր
ԵԱՏՄ-ում Հայաստանը քաղաքակրթական «դիսոնասն» է ստեղծում
14:50
Նեպալցի լեռնագնացը Էվերեստ լեռան վրա վեց օր անհետ կորելուց հետո ողջ է մնացել
Հակակոռուպցիոն կոմիտեն զգոնության կոչ է անում և հորդորում մերժել ընտրակաշառքի արատավոր երևույթը
Փրկե՛ք Լիբանանը Ձեր իրական թշնամուց, պարո՛ն նախագահ. Արաղչի
Որքան է Հայաստանում ընտրողների թիվը
14:10
Նավթի գները նվազել են – 05/06/26
Տեղեկություններ կան, որ հանձնարարվել է արգելել միայն ընտրելու համար ՀՀ եկած և ՌԴ կրկին վերադարձող զորակոչային տարիքի տղամարդկանց ելքը
Տանգոն երկուսով են պարում․ Պեսկովը՝ ռուս-ամերիկյան հարաբերությունների մասին
«Ես նախագահ գուզեմ, ընկեր Նախշքարյան ջան»․ ՀԿԿ հերթական բացահայտումը
13:30
Ընտրական ճգնաժամ` Սեուլում. բողոքի ցույցեր քվեաթերթիկների պակասի պատճառով
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
13:10
Իրանը հարվածել է Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ ռազմաբազաներին
Ֆեստիվառը վերադառնում է
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են. ՔԿ
ՍԱՏՄ-ն իրազեկում է տնտեսվարողներին
Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվեն անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներ

Նարեկ Սարգսյանը շահագրգռված է, որ անաչառ քննության արդյունքում պարզվի իրականությունը

Անդրադառնալով ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության կողմից «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» (ԹԻՀԿ) ՀԿ դիմումով նախապատրաստվող նյութերին` Երևանի գլխավոր ճարտարապետ հանրային կապերի գծով պատասխանատու Անահիտ Եսայանը տարածած պարզաբանման մեջ նշել է. «Ցանկացած գլխավոր ճարտարապետ՝ Հայաստանում թե՝ այլուր ստեղծագործական աշխատանքով զբաղվելու իրավունք ունի: Ստեղծագործական աշխատանքով զբաղվել են մեր բոլոր գլխավոր ճարտարապետները՝ Ալեքսանդր Թամանյանից ու Նիկողայոս Բունիաթյանից սկսած՝ մինչև Գրիգոր Աղաբաբյան, Մարկ Գրիգորյան, Ջիմ Թորոսյան, Ասլան Մխիթարյան, Սամվել Դանիելյան, Նարեկ Սարգսյան և մեր քաղաքի ու հանրապետության բազմաթիվ խոշոր կառույցներ կյանքի են կոչվել հատկապես նրանց կողմից:

Ընդ որում, Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի հեղինակած նախագծերի հիմնական մասը մշակվել է այն տարիներին /2004 հուլիս-2008 հուլիս/, երբ նա որևէ պետական պաշտոն չէր զբաղեցնում: Հենց այդ շրջանում՝ 2004-ին է ստեղծվել «Նարեկ Սարգսյան ճարտարապետական արվեստանոցը»:

ՀՀ վաստակավոր ճարտարապետ, պրոֆեսոր Նարեկ Սարգսյանը երբևէ որևէ բիզնեսի մեջ ներգրավված չի եղել և ապրուստը վաստակում է բացառապես իր մասնագիտությամբ, այն է՝ ճարտարապետական նախագծումով, ինչի մասին բազմիցս հայտարարել է նաև ինքը:

Ինչ վերաբերում է ԹԻՀԿ /Թրանսփերանսի ինթերնեյշնըլ հասարակական կազմակերպություն/ կողմից ՀՀ գլխավոր դատախազություն ներկայացրած դիմումի «նյութերին», ի մասնավորի՝ Երևանի հուշարձան շենքերի վերաբերյալ Երևանի քաղաքապետարանի կամ Երևանի գլխավոր ճարտարապետի կողմից իբր իրականացրած գործընթացներին, ապա հայտնում ենք, որ ՀՀ-ում հուշարձաններին վերաբերող ցանկացած գործառույթ վերապահված է տվյալ բնագավառում լիազոր մարմին հանդիսացող ՀՀ մշակույթի նախարարությանը: Այսինքն, ավելի քան պարզ է, որ այստեղ որևէ այլ կառույց կամ անձ չի կարող գործառույթներ իրականացնել:

Անդրադառնալով ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության կողմից վերը նշված կազմակերպության դիմումով նախապատրաստվող նյութերին, Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը հայտարարել է, թե առաջինն է շահագրգռված, որ անաչառ քննության արդյունքում պարզվի իրականությունը և՛ հուշարձանների հետ կապված գործընթացների վերաբերյալ, և՛ ի վերջո, լույս սփռվի, թե տարիներ շարունակ իր դեմ ուղղված զրպարտությունների և բանսարկությունների հեղինակներն ինչ նպատակներ են հետապնդում»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում