Բրեդ Փիթը ժամանել է Մոսկվա՝ մասնակցելու «Z աշխարհների պատերազմը» ֆիլմի շնորհանդեսին ու մեծ աղմուկ է բարձրացրել՝ ներկա գտնվելով Մոսկվայի միջազգային կինոփառատոնին, գրում է storystar.ru-ն:
Երկրպագուների հետ դերասանն ուրախությամբ շփվել է, սակայն մամլո ասուլիս տալուց հրաժարվել է:
Իվան Ուրգանտը մտածում էր, որ հոլիվուդյան դերասանն իր համար բացառություն կանի: Իվանն իզուր է սպասել՝ Բրեդ Փիթն այդպես էլ չի հայտնվել:
Հետաքրքիր է, որ «Երեկոյան Ուրգանտ» հաղորդման կայքում հունիսի 25-ին տեղադրված էր անոնս աստղի հետ: Սակայն հայտնի դարձավ, որ ոչ մի հաղորդում էլ չի ձայնագրվել, իսկ Ուրգանտն ընդամենը մի քանի բառ է փոխանակել դերասանի հետ:







































