Մյունխենի «Բավարիա»-ի ֆուտբոլիստները գոհ են թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի առաջին մարզումից: Այդ մասին խոսել է նաև կիսապաշտպան Թոման Մյուլերը:
«Շատ լավ մարզում անցկացրինք: Առաջին իսկ մարզմանը Գվարդիոլան ապացուցեց, որ մեծ վարպետ է: Երկար ժամանակ աշխատեցինք գնդակով: Նա ասաց, որ ցանկանում է մեր կատարմամբ տեսնել արագ ֆուտբոլ:
Պետք է նաև նշեմ, որ նա գրեթե ամբողջ մարզման ժամանակ գերմաներեն էր խոսում: Գվարդիոլան կարճ ժամանակահատվածում լավ է յուրացրել լեզուն»,- Մյուլերի խոսքերը մեջբերում է Bild-ը:









































