Հունիսի 24-ին շուրջ 100 դասախոսներ բողոքի ակցիա են կազմակերպել՝ պահանջելով Պոլսի Յըլթըզ համալսարանի արվեստի դասախոս պրոֆ. Ահմեդ Աթանի հրաժարականը: Նա Գեզի այգու ցույցերի հետ կապված Twitter սոցցանցում մեղադրել էր հայերին, հույներին և հրեաներին՝ գրելով. «Եթե հայ, հույն կամ հրեա եք, այդ դեպքում հասկանում եմ, թե ինչու եք այդքան գործուն դեր խաղում Գեզիի ցույցերում։ Դուք մեկ անգամ փորփրեք ձեր ցեղի անցյալը»։
Աթանի այս խոսքերը մեծ ընդվզում են առաջացրել թուրք առաջադեմ մարդկանց շրջանակում, որոնք ավելի ուշ քննադատել են նրա այս ցեղապաշտ կեցվածքը։
Նրանք պահանջել են, որ պրոֆ. Աթանը ներողություն խնդրի հայ, հրեա և հույն ժողովուրդներից ու հրաժարական ներկայացնի։










































