Էկվադորը ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենին տարանցիկ փաստաթղթեր չի տրամադրել: Այս մասին հայտարարել է Էկվադորի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Գալո Գալարսան:
«Սնոուդենը չունի Էկվադորի կողմից տրված փաստաթղթեր, ինչպիսիք են, օրինակ, անձնագիրը կամ փախստականի վկայականը, որոնց մասին հայտարարվել էր»,- ընդգծել է Գալարսան ազգային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ:
Հիշեցնենք, որ երկուշաբթի WiliLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը հայտարարել էր, որ Էկվադորը Սնոուդենին փախստականի վկայական է տրամադրել այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը անվավեր է ճանաչել նրա անձնագիրը:











































