Էկվադորի արտգործնախարար Ռիկարդո Պատինյոն հունիսի 26-ին հայտարարել է, որ Էդվարդ Սնոուդենին քաղաքական ապաստան տալու մասին որոշում ընդունելու համար կարող է մի քանի ամիս պահանջվել: Այս մասին հաղորդում է Assocoated Press-ը:
Խոսելով այս մասին՝ Էկվադորի ԱԳ նախարարը նշել է, որ WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին քաղաքական ապաստան տալու որոշումն ընդունելու համար 2 ամիս է անհրաժեշտ եղել:
Ավելի վաղ հայտնել էին, որ Սնոուդենը, ում անձնագիրն անվավեր է ճանաչվել ամերիկյան իշխանությունների կողմից, կարող է ճամփորդելու հնարավորություն ստանալ՝ օգտագործելով ժամանակավոր փաստաթուղթը, որը, որպես փախստականի, նրան են տվել էկվադորցիները: Այժմ այդ տարբերակը կասկածի տակ է դրված:








































