Ռիհաննան այսօր մեկնաբանել է կոմունիստ Լիզ Ջոնսի «Թունավոր փոփ-արքայադուստր. թմրանյութերի, զենքի և անբարոյականության պաշտամունք: Ահա Ռիհաննայի օրինակը նրա երիտասարդ երկրպագուների բանակի համար» հոդվածը, հաղորդում է Spletnik-ը:
Լիզը բացասաբար է գնահատել Instagram-ում Ռիհաննայի սադրիչ լուսանկարները՝ մեղադրելով նրան թմրանյութերի, զենքի և անբարոյականության քարոզի մեջ՝ համացանցի միջոցով։ Նա նաև քննադատել է Ռիհաննայի շարժումները բեմի վրա: Լրագրողն ասել է, որ շատ է անհանգստանում երգչուհու երիտասարդ երկրպագուների համար:
Ռիհաննան համացանցի իր էջում տեղադրել է Լիզի լուսանկարը և պատասխան մեկնաբանություն գրել. «Իմ հոնորարները մարդկանց ստիպում են նախանձել: Եթե դուք իրոք ցանկանում եք հոգ տանել փոքրիկ աղջիկների մասին նույնիսկ ավելի անկեղծ, քան նրանց ծնողները, ահա ձեզ «ամենաթունավոր» խորհուրդը՝ դե՛ն նետեք ձեր հոդվածները, դրանք խղճուկ են: Ի՞նչ իմաստ ունեն ձեր գրառումները սանրվածքների, լաքերի, հագուստների և դաջվածքների վերաբերյալ: Այդ ամենը հիմարություն է:
Ոչ ոք այստեղ չի փորձում իրենից «Օրիորդ կատարելություն» ներկայացնել: Ես ուղղակի ապրում եմ: Այդ ամենն իմ կյանքն է: Եվ ես չգիտեմ՝ինչու դուք մինչև այժմ դա չեք հասկացել: Ես չեմ հրաժարվում իմ սխալներից և երբեք ինձ կատարյալ չեմ համարի, ես՝ ես եմ: Եվ անվանեք դա ինչպես ուզում եք»։










































