Sotneby’s աճուրդի տունը վաճառքի է հանել Ալան Ալեքսանդր Միլնի Վինի Թուխի մասին գրքի նկարազարդումների առաջին էսքիզները՝ արված անգլիացի նկարիչ Էռնեստ Շեփարդի կողմից:
Ինչպես հաղորդվում է Sotneby’s-ի կայքում, տուշով արված նկարները Լոնդոնի աճուրդում կվաճառվեն հուլիսի 10-ին:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, աճուրդի է հանվել 8 նկար, որոնք գնահատվում են 600 000 ֆունտ սթեռլինգ (920 000 դոլար):
Վերջին անգամ այդ նկարներից մեկը վաճառվել է 1924 թ.: Այն ժամանակ այն ձեռք էր բերվել անձամբ հեղինակից:
Հենց այդ էսքիզները, ինչպես նշում են Sotheby’s-ում, նկարիչը տվել է հրատարակչությանը, որը հրապարակել է Վինի Թուխի մասին պատմությունը:
Վերջին անգամ Վինի Թուխի նկարազարդումների մեծ հավաքածուն վաճառվել է 2008 թ.՝ Sotheby’s-ում: Այն ժամանակ դրա գինն արժեցել է մոտ 2 մլն դոլար:










































