Friday, 19 06 2026
ՀՀ ԱԳ փոխնախարարը ընդունել է ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին
20:30
Իրանի հավաքականը պատրաստվում է դիմել ՖԻՖԱ-ին
Հունիսի 23-ին կմեկնարկի առաջին դասարան հաճախող երեխաների հայտագրման հիմնական փուլը
20:10
Սթարմերը հայտարարել է, որ չի հրաժարվելու Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից
Երկրաշարժ՝ Հայաստանում
19:50
ԱՄՆ-ի հետախուզությունը բացահայտել է COVID-19-ի ծագման «կուլիսային» գործընթացները
Համայնքային և քրեական ոստիկանները մեքենայի գողության դեպք են բացահայտել
Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը դաշինքի համար շրջադարձային նշանակություն կունենա. Թուրքիայի ՊՆ նախարար
Քաջարան-Ագարակ հատվածի թունելում մեկնարկել է բետոնացման փուլը
19:10
Ճապոնական ընկերության նավն անվտանգ անցել է Հորմուզի նեղուցով. ԱԳՆ
19:00
Հայտնի են Հայաստանի ֆուտզալի ընտրանու մրցակիցների աշխարհի առաջնության ընտրական փուլում
18:50
Թրամփը համոզվել է Ուկրաինայի հաղթելու կարողության մեջ. Մակրոն
Ամռանը մեծանում է աղիքային վարակների ռիսկը․ մասնագետները հորդորում են պահպանել հիգիենան
18:30
«Մետրում Ինվեստ»-ը և «Նորք Դեվելոփմենթս»-ը ստորագրեցին համագործակցության հուշագիր
Վարչապետը ներկա է գտնվել Հ․Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրի բացման արարողությանը
18:10
ԵՄ-ն Հայաստանին տրամադրում է 34 մլն եվրոյի անհետաձգելի աջակցություն
Հայաստանը պետք է Կենտրոնական Ասիայում «կորցրածը վերականգնի»
17:50
Հայէկոնոմբանկն արժանացել է որակի գերազանցության մրցանակի Ռայֆայզեն Բանկի կողմից
17:40
ԱրարատԲանկ․ կյանքի նոր ռիթմ լսողության խանգարումներ ունեցող երեխաների համար
Իսրայելի բանակը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ»-ի 80 թիրախի
17:20
Շուկայի իրական պատկերը. ՀՀ անշարժ գույքի վիճակագրության և տնտեսական ցուցանիշների նոր հարթակ է գործարկվել
17:10
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կայցելի Վաշինգտոն
17:00
Flyone Armenia ավիաընկերությունը վերափոխում է հայկական ավիացիան
16:50
Հունգարիան հասել է ԵՄ-ին Ուկրաինայի արագացված անդամակցության մասին կետի հեռացմանը
Ջրային կոմիտեի աջակցությամբ լուծվել է Ջրաշենի ջրի խնդիրը
Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդը քննարկել է Հարավային Կովկասի, Սիրիայի և Ուկրաինայի շուրջ զարգացումները
ԱԺ նախկին պատգամավորի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում
16:10
Իրանը Իրաքում գաղտնի խմբեր է ստեղծել՝ Պարսից ծոցի երկրներին հարվածելու համար. Reuters
Ժամանակավորապես փակ կլինի Նուբարաշենից դեպի Բարձրաշեն ճանապարհահատվածը
15:50
Կուբան անցնում է շուկայական տնտեսության. Reuters

Հայաստանը պետք է հարցնի՝ ստորագրեցինք Ասոցացման համաձայնագիր կամ միացանք Մաքսային միությանը, հաջորդ քայլը ո՞րն է

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ֆրանսիայի Ռազմավարական հետազոտությունների հիմնադրամի փորձագետ, քաղաքագետ Կայծ Մինասյանը:

– Պարոն Մինասյան, հայտնի դարձավ, որ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության բանակցությունները հետաձգվել են մինչև հոկտեմբեր. դրա գլխավոր պատճառն Էրդողանի կառավարության կողմից Թուրքիայի մի շարք քաղաքներում ցուցարարների նկատմամբ կիրառված բռնի մեթոդներն էին: Ի՞նչ կարծիք ունեք այդ մասին, ի վերջո ի՞նչ կտար բանակցությունների վերսկսումը:

– Վերջին զարգացումների մեջ երկու քոմփրոմիս կա․ առաջին՝ եվրոպացիներն ընդունում են, որ այդ նոր գլուխը պետք է բացվի, բանակցությունները պետք է շարունակվեն՝ պայմանով, որ հետաձգվի չորս ամսով, և երկրորդ քոմփրոմիսը եվրոպացիների ներսում է, այսինքն մեկ բաժինն ուզում է, որ անպայման շարունակվի բանակցությունները, մյուս կողմն ուզում է դա ամեն կերպ բացառել: Բայց քանի որ մեծամասամբ եվրոպացիները չեն ուզում առաջին սև նշանը ցույց տան Թուրքիային՝ ասելով , որ մենք դեմ ենք ձեր անդամակցությանը Եվրամիությանը, այդ պատճառով հակառակն են անում՝ ցույց տալով, որ շահագրգռված են բանակցությունների շարունակմամբ: Գիտեն, որ ընթացքի մեջ է և ի վերջո ժողովուրդներն են որոշելու՝ կարո՞ղ է Թուրքիան մտնել, թե ոչ, և այդ պայմանով եվրոպացիներն ավելի հանգիստ կկարողանան բանակցությունները շարունակել, որովհետև վերջին որոշողը ժղովուրդներն են: Թուրքիան պետք է շարունակի բարեփոխումները, դրանք շարունակելով ավելի լավ պայմաններ կստեղծվի այդ բանակցությունների համար: Միևնույն ժամանակ, եվրոպացիները գիտեն, որ Թուրքիան խնդիրներ ունի, օրինակ՝ Կիպրոսի հարցը, քրդերի հարցը, փոքրամասնությունների հարցը , ավելացնեմ նաև Ցեղասպանության հարցը, ինչը նույնպես Եվրամիության ուսումնասիրությունների շրջանակում է:

Այսինքն, Եվրամիության մեջ այս հարցի շուրջ տարաձայնություննե՞ր կան:

– Այո՛, այսինքն հարցն այն է, որ եթե Թուրքիան դժվար ժամանակշրջան անցնի, ռեպրեսիա ստեղծվի ժողովրդական շարժման դեմ՝ նույնիսկ այդ պայմաններով Թուրքիան պետք է շարունակի իր բանակցությունները Եվրոպական միության հետ՝ դա մի կողմի կածիքը: Մյուս կողմը հակառակը՝ դեմ են Թուրքիայի անդմակցությանը Եվրամիությանը և երկրում ծավալվելիք իրադարձությունները որպես առիթ օգտարգործեցին, որ դադարեցնեն բանակցությունները: Այս վերջին զարգացումը Թուրքիային հուշում է, որ պետք է ավելի զգույշ լինեն մարդկանց ազատությունների, իրավունքերի հանդեպ: Եվրոպացիների համար մեկ պարտվող կա՝ Էրդողանը, մեկ հաղթանակ կա՝ Թուրքիան և ժողովուրդը։ Այսուհետ եվրոպացիներն առավել մեծ ուշադրությամբ են հետևելու Թուրքիայի ներքին կյանքին:

Պարոն Մինասյան, իսկ ի՞նչ եք կարծում, Հայաստան-ԵՄ Ասոցացման համաձայնագիրն, այնուամենայնիվ, կստորագրվի՞, թե՞ Ռուսաստանի շարունակական ճնշումներն ի վերջո կվիժեցնեն:

– Վերջին տարիներին Հայաստանը փոքր-ինչ ավելի ինքնիշխան պետություն է դարձել, որովհետև ռուսներն այնքան խնդիրներ ունեն, որ ավելի շատ ազատություն են տալիս իրենց դաշնակցիներին։ Ուրեմն, այստեղ հարցն այն է, թե Հայաստանը այդ ազատությունն ունենելով՝ ո՞նց պետք է շարժվի: Դեպի Եվրոպա իր քաղաքակրթությունը տանել՝ կնշանակի, որ երբեմն պիտի խոչընդոտի Ռուսաստանի շահերին: Հիմա Հայաստանը ինքը պետք է զատի. այսինքն ինքնիշխան լինելը մեծ պատասխանատվություն է և երբեմն կառաջացնի այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են գազի գնի բարձրացումը, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ռազմական համագործակցությունը և այլն: Հայաստանն իր վրա պետք է պատասխանատվություն վերցնի, որովհետև չի կարող հիմա եվրոպացիների կամ ռուսների հետ ետ գնալ, պետք է առաջ շարժվի: Հայաստանը պետք է համոզի և՛ ռուսներին, և՛ եվրոպացիներին, թե մենք չենք դավաճանում ոչ մեկիդ, ճնշում մի գործադրեք մեզ վրա՝ մեկը կամ մյուսը ընտրելու առումով: Հայաստանը պետք է ցույց տա, որ Ռուսաստանի համար հարազատ պետություն է և հակասություն չկա նույնիսկ այն դեպքում, երբ Եվրոպայի կողմն ես նայում, կամ՝ հակառակը:

Բայց այդ երկու ուղղություններն անհամատեղելի են: Չես կարող Ասոցացման համաձայնագիր կնքել ԵՄ-ի հետ, միևնույն ժամանակ անդամագրվել Մաքսային միությանը:

– Ո՛չ, ես չեմ կարծում, որ հակասություն կա, բայց եվրոպացիները փորձում են համոզել Հայաստանին, որ դեպի Եվրոպա նայելով՝ Հայաստանն իրեն ավելի հանգիստ կզգա, բայց չմոռանանք, որ եվրոպացիներն էլ ունեն սեփական շահերը՝ նավթի և գազի առումով: Իմանալով, որ Ադրբեջանը կարևոր է Եվրոպական միության համար՝ ստիպված են պայմաններ ստեղծել տարածաշրջանոմ, որ խաղաղություն և կայունություն ստեղծվի: Նրանք ուզում են, որ Հայաստանն ու Ադրբեջանը մտնեն եվրոպական տարածքի մեջ, որպեսզի ավելի հանգիստ լինեն այս երկու երկրները։ Ռուսներն էլ իրենց հերթին ուրիշ շահեր ունեն:

Ես ուզում եմ մեկ բան ասել. ըստ իս՝ ստորագրել կամ չստորագրել Ասոցացման համաձայնագիրը կարևոր չէ, կարևորն այն է, թե ինչ կա դրա հետևում, և ինչպե՞ս պետք է շարունակվեն բանակցությունները, այսինքն Ասոցացման համաձայնագիրը ստորագրելուց հետո ո՞րն է հաջորդ հանգրվանը: Ստորագրում ես պայմանագիրը Բրյուսելի կամ Մոսկվայի հետ, հաջորդ հանգրվանը ո՞րն է. դա է, որ կարևոր է։ Դա է, որ Հայաստանը պետք է ասի՝ մենք պատրաստ ենք ստորագել Ասոցացման համաձայնագիրը, մենք ուզում ենք իմանալ, թե որն է հաջորդ հանգրվանը։ Եվրոպացիները պետք է հրապարակավ պատասխան տան, ռուսները նույնպես: Հայաստանը պետք է հարցնի թե որն է հաջորդ հանգրվանը, պետք է հարցնի՝ ինչո՞ւ ես ուզում, որ մենք պայմանագիր ստորագրենք Մաքսային միությանն անդամագրվելու համար:

Իսկ ինչպե՞ս եք գնահատում այն հանգամանքը, որ Հայաստանի ռազմավարական գործընկեր Ռուսաստանը Ադրբեջանին զենք է վաճառում:

– Ռուսները հավասարակշռություն են ուզում պահել, որպեսզի երկու պետությունները դեպի Մոսկվա նայեն, և որպեսզի երկու պետությունները Մոսկվայի տրամադրության տակ լինեն: 1920 թվականին Մոսկվայում բոլշևիկները ղեկավարեցին երեք պետություններ զորքեր ուղարկելով, այսինքն, իբրև լծակ, զորք գործադրեցին, որպեսզի Ադրբեջանը, Հայաստանը և Վրաստանը մտնեն Խորհրդային Միության մեջ։ Այսօր չեն կարող զորք ուղարկել պատերազմ սկսել, բայց դարձյալ ուժի լծակն են գործադրում, այսինքն ռազմական լծակ են փորձում գործադրել, որպեսզի ինտեգրացնեն Հայաստանը և Ադրբեջանը Ռուսաստանի ապահովական տարածքի մեջ, որպեսզի ամբողջ շրջանը սպասարկի Ռուսաստանի շահերը:

Հաջորդ հանգրվանը Վրաստանի նախագահական ընտրություններն են։ Եթե Իվանիշվիլու թեկնածուն հաղթի, ինչը շատ հավանական է, ապա երեք պետությունները ավելի կմոտենան Մոսկվային: Եթե Իվանիշվիլու թեկնածուն հաղթի, ապա Վրաստանը կլավացնի իր հարաբերությունները Ռուսաստանի հետ: Ռուսաստանը Հայաստանի և Ադրբեջանի հետ հավասարկշռություն է ուզում պահել՝ ուժի լծակ օգտագործելով, որ երկու պետություններն ինտեգրացնի Ռուսաստանի ապահովական տարածքի մեջ:

Եվրոպացիները պետք է ցույց տան Հայաստանին Վրաստանին և Ադրբեջանին, որ այդ երեք պետությունները կարևոր են Բրյուսելի համար, բայց ես չեմ կարծում, որ նրանք այդքան կամք և միջոցներ ունեն, որ Երևանը, Թբիլիսին և Բաքուն ստանան եվրոպացիների զորակցությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում