Բրազիլական ֆուտբոլի լեգենդներից մեկը՝ Մարիո Զագալոն, խոսել է աշխարհի հնգակի չեմպիոնների ներկայիս հավաքականի ցուցադրած խաղի մասին:
«Ուրուգվայի հավաքականի ֆուտբոլիստներն արդեն երկար ժամանակ հանդես են գալիս միասին և կազմակերպված խաղ են ցուցադրում: Բայց, այնուամենայնիվ, Բրազիլիայի հավաքականին այդ մրցավեճի ֆավորիտ եմ համարում:
Մեր հավաքականը Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությունում ֆանտաստիկ ֆուտբոլ է ցուցադրում»,- FIFA-ի պաշտոնական կայքի հետ զրույցում հայտարարել է Զագալոն:









































